11:54 | 10.01.19 | Նորություններ | 3405

Google-ի օգնականը 27 լեզվով կթարգմանի բանավոր խոսքը

Google-ի խելացի ձայնային օգնականը կկարողանա բանավոր խոսքը թարգմանել իրական ժամանակում:

WIRED-ի փոխանցմամբ, Google Assistant-ը նման թարգմանություններ կիրականացնի 27 լեզուներով:

Երկխոսության ընթացքում Assistant-ը ավտոմատ կհասկանա այն լեզուն, որով խոսում են զրուցակիցները եւ հեռախոսի էկրանին ցույց կտա թարգմանված տեքստը:

Նորամուծությունն առաջինը կաշխատի Google Home Hub-ում՝ ներկառուցված ձայնային օգնականով սմարթ էկրաններին: Հունվարի 8-ից այն թեստավորվում է նաեւ հյուրանոցների ընդունարաններում` Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում եւ Լաս Վեգասում:

Առաջարկվող լեզուներն են՝ ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, արաբերեն, չինարեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հինդի, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն եւ վիետնամերեն: