16:07 | 09.01.19 | Նորություններ | 3027

Global Game Jam Armenia 2019 հաքաթոնն ընդունում է մասնակցության հայտեր

Հունվարի 25-27-ը Հայաստանում արդեն երրորդ անգամ կանցկացվի Global Game Jam խաղերի միջազգային հաքաթոնի հայաստանյան փուլը։

Noor Games-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության ու նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած հաքաթոնին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Մասնակիցները կարող են լինել խաղերի դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձեւավորողներ կամ պարզապես էնտուզիաստներ: 48 ժամ տեւողությամբ հաքաթոնի ընթացքում կարելի է ստեղծել կամայական ոճի խաղ (թղթախաղ, սեղանի խաղ, վիդեոխաղ):

Հիշեցնենք, որ Global Game Jam Armenia 2018 խաղերի հաքաթոնին մասնակցել էր 11 թիմ:

Սամվել Ղարագյոզյան