16:03 | 28.12.18 | Նորություններ | 22718

Beeline-ը պատրաստ է ամանորյա տոներին

Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ տեղեկացնում է, որ ընկերությունը լուրջ քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը եւ հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։

Մասնավորապես, ընկերությունը մեծացրել է բջջային ցանցերի եւ միջազգային ինտերնետ ուղիների տարողունակությունը։ Բացի այդ, ուժեղացվել է բջջային ցանցի ծածկույթը Երեւանի կենտրոնում եւ այն հատվածներում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի ունենում։

«Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամանորյա տոների ընթացքում մեր բաժանորդները բաց չթողնեն ոչ մի զանգ՝ լինի դա հեռախոսով թե ինտերնետով։ Թող որ բոլոր բարեմաղթանքները հասնեն իրենց հասցեատերերին, իսկ ես Beeline-ի անունից շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ։ Նոր տարվա ընթացքում ցանկանում եմ վառ եւ հավակնոտ գաղափարներ ու այդ ամենն իրականացնելու համար անսպառ ոգեւորություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: