13:01 | 28.12.18 | Նորություններ | 13224

Շենգավիթ համայնքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը

Beeline-ը հայտարարել է Շենգավիթ վարչական շրջանում (Չարբախ) վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։

Արտաշիսյան 85/14 հասցեում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը, հանգստյան օրը՝ կիրակի։

«Beeline-ը մշտապես աշխատում է իր գրասենյակների ցանցի զարգացման ուղղությամբ, եւ հիանալի նորություն ունի Շենգավիթ համայնքի բնակիչների համար։ Այժմ նրանք կարող են իրենց հարցերով դիմել գեղեցիկ եւ վերանորոգված գրասենյակ։ Ուրախ ենք նաեւ, որ մեր սիրելի գործընկերները կաշխատեն ավելի հարմարավետ եւ լավ պայմաններում։ Կարծում եմ, սա հիանալի ամանորյա նվեր կլինի բոլորիս համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ ընկերության կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը, այն ներառում է 27 գրասենյակ Երեւանում եւ 50 գրասենյակ մարզերում։