11:59 | 27.12.18 | Նորություններ | 22064

Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով

Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն ուժեղացված ռեժիմով։ Բաժանորդների հարմարության համար դեկտեմբերի 31-ին ընկերության գրասենյակները բաց կլինեն մինչեւ 16։00-ն, նաեւ Երեւանի ու մարզերի խոշոր գրասենյակները կվերադառնան աշխատանքի 2019 թ․ հունվարի 3-ից։

«Զվարթնոց» օդանավակայանի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը կաշխատի շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։

«Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման որակին եւ բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մենք ձգտում ենք առավել մոտ լինել մեր բաժանորդներին եւ պատրաստ ենք առաջարկել որակյալ սպասարկում եւ օգնություն՝ ինչպես գրասենյակներում, այնպես էլ հաճախորդների սպասարկման կենտրոնում եւ սոցցանցերում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տոների ընթացքում Beeline-ի բոլոր՝ Երեւանի եւ մարզերի գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ կայքում:

Բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապվել օպերատորի հետ՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին։

Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։