15:49 | 26.12.18 | Նորություններ | 23009

ՎիվաՍել-ՄՏՍ-ում հնարավոր է ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր

Մինչեւ 2019թ. հունվարի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր:

1 րոպեն հավասար կլինի 1 ՄԲ-ի: Փոխանակման համար պետք է մուտք գործել «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելված սմարթֆոնի միջոցով:

Հավելվածը հասանելի է «Google Play»-ում եւ «App Store»-ում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:

Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչեւ «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները մինչեւ օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որեւէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաեւ փոխանակված ՄԲ-երը զրոյանում են եւ ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:

Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում: