13:00 | 26.12.18 | Նորություններ | 21904

2020թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 5G ցանց կունենա

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ ընկերության զարգացման ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է 5G ցանցի գործարկում:

Ռալֆ Յիրիկյանն այս մասին ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի արդիականացման գործընթացը:

«Մեր աշխատանքի առաջին օրվանից փորձում էինք քայլել ժամանակի հետ համահունչ, եւ ցանցի այս արդիականացումն արդեն չորրորդն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատմության մեջ: Մի քանի ամիս անց, աշխատանքների ավարտվելուն պես, մենք կունենանք Հայաստանում ամենաժամանակակից ցանցը: Մենք հինգերորդ սերնդի ցանցի կառուցման հիմքերն ենք դնում: 2019թ. դեռ չենք ունենա 5G ցանց, սակայն մեր ռազմավարությամբ նախատեսվում է նման ցանց ունենալ 2020թ.»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: