11:45 | 19.12.18 | Նորություններ | 11111

Beeline-ի ղեկավար կազմը Հաճախորդի օրվա շրջանակում ներկայացնում է նոր առաջարկներ

Beeline-ում հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաեւ տարբեր բաժինների աշխատակիցներ՝ գրեթե 70 հոգի, օրվա ընթացքում շփվելու եւ աշխատելու են հաճախորդների հետ՝ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։

Ընդհանուր առմամբ, ընկերության մենեջերները կայցելեն 46 գրասենյակ։

Միջոցառումն իրականացվում է Հաճախորդի փորձի բարելավման ծրագրի շրջանակում։ Նպատակը հետադարձ կապի հիման վրա Beeline-ի ծառայությունները կատարելագործելն ու ավելի պարզ ու հարմար դարձնելն է։ Մասնավորապես, ընկերության ղեկավարությունը հաճախորդներին ներկայացնում է «COMBO» առաջարկը եւ սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան։

«Beeline-ում «Հաճախորդի օրը» շատ օգտակար եւ արդյունավետ գործիք է, որի միջոցով մենք ներկայացնում ենք հաճախորդներին մեր գործող ծառայությունները եւ ստանում հետադարձ կապ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ։ Հենց նման միջոցառումներն են օգնում կատարելագործել մեր առաջարկները, բարձրացնել սպասարկման որակը, առավել մոտ լինել բաժանորդներին եւ դարձնել մեր ծառայություններն առավել պարզ եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել եւ մշակվել է ավելի քան 150 հազ. դիմում։