17:14 | 18.12.18 | Նորություններ | 2799

Նախարարը խոստացել է խթանել լիտվական ընկերությունների մասնակցությունը հայաստանյան միջոցառումներին

Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանում հաջորդ տարի կայանալիք ՏՏ ոլորտի միջոցառումների մասին լիտվական ընկերությունների շրջանում իրազեկվածությունն ապահովելու եւ մասնակցությունը խթանելու գործում:

Նախարարն այս մասին ասել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպման շրջանակում:

Տիգրան Մկրտչյանն իր հերթին ընդգծել է, որ 2019թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2019), կազմակերպվելու է DigiTecExpo 2019-ը:

Հանդիպմանը ներկա էր Բալթյան երկրներում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը: