12:15 | 18.12.18 | Նորություններ | 2076
Google-ը հայտարարել է, որ մտադիր է Նյու Յորքում նոր գրասենյակ բացել եւ պատրաստվում է այդ նպատակով $1 մլրդ ծախսել:
Hudson Square-ում կառուցվելիք կամպուսը զբաղեցնելու է շուրջ 157 հազ. քմ, եւ պատրաստ կլինի 2020թ.:
Google-ը, որը Նյու Յորքում արդեն իսկ 7000 աշխատակից ունի, ցանկանում է դրանց թիվը կրկնապատկել առաջիկա 10 տարիների ընթացքում: Այս տարի ընկերությունը գրասենյակներ է բացել Դետրոյթում, Բոուլդերում, Լոս Անջելեսում, Թեննեսիում եւ Ալաբամայում:
Հիշեցնենք, որ Google-ը միակը չէ, որ հայտարարում է նոր գրասենյակ բացելու եւ դրա վրա խոշոր գումարներ ծախսելու մասին: Անցած շաբաթ Apple-ը հայտարարեց, որ $1 մլրդ կծախսի Օսթինում մասնաճյուղ բացելու համար, ինչի արդյունքում Տեխաս նահանգում իր աշխատակիցների թիվը կավելացնի 5-15 հազարով: