14:12 | 27.11.18 | Նորություններ | 3288
STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթն ընդունում է հայտեր՝ ստարտափներից, գիտնականներից եւ տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներից:
Ծրագիրն իրականացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Հարկավոր է հայտը լրացնել այստեղ՝ մինչեւ նոյեմբերի 30-ը:
Մրցույթի նպատակն է ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում եւ նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առեւտրայնացմանը:
Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առեւտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը եւ/կամ հետագա զարգացմանը: