12:58 | 27.11.18 | Նորություններ | 11156

Ucom-ը հանդես է եկել uTV Box հեռուստատեսային առաջարկով

Ucom-ը հանդես է եկել ОТТ հեռուստատեսության uTV Box Մարզային եւ uTV Box բոլորի համար նախատեսված առաջարկով:

Դրա շրջանակում Հայաստանի այն մարզերի կամ այլ բնակավայրերի բնակիչները, ովքեր չունեն Ucom-ի ֆիքսված ինտերնետի հասանելիություն, կարող են, այնուամենայնիվ, վայելել Ucom-ի ցանցի հեռուստատեսային ալիքները։

Մասնավորապես՝ Հայաստանի մարզերի բնակիչները, բաժանորդագրվելով uTV Box մարզային ծառայությանը 12 ամսով, կարող են դիտել 70 ալիք ընդամենը 2700 դրամ ամսավճարի դիմաց: Ծառայությունից օգտվելու համար սարքը տրամադրվում է առանց որեւէ վճարի եւ այն կարելի է ինքնուրույն տեղադրել:

«Բաժանորդները կունենան երկու օրվա Catch-Up-ի հնարավորություն եւ կկարողանան օգտվել uTV Box ծառայությունից, եթե օգտագործման վայրում առկա է առնվազն 3 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ։ Ավելին, Ucom-ի ֆիքսված ինտերնետի առկա եւ նոր բաժանորդները կարող են միանալ uTV Box-ին՝ տանը երկրորդ հեռուստացույցի խնդիրը հեշտությամբ ու մատչելի կերպով լուծելու համար»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր կցանկական օգտվել uTV Box-ից երկրորդ հեռուստացույց ունենալու համար, կամ էլ եթե բնակվում են Երեւանում, սակայն չունեն Ucom-ի ֆիքսված կապի հնարավորություն, կարող են բաժանորդագրվել uTV Box ծառայությանը 12 ամսով եւ ամսական ընդամենը 4000 դրամով վայելել 82 հեռուստաալիք։ Տվյալ դեպքում բաժանորդները հնարավորություն կունենան կառավարելու եթերը եւ դիտելու Արմենիա Պրեմիում մասնագիտացված հեռուստաալիքները: