12:28 | 05.11.18 | Նորություններ | 3217

Repat Start-Up մենթորային ծրագրի շրջանակում 3 ստարտափ կներկայացվի

Նոյեմբերի 8-ին 19:30-ին BURO-ում Repat Start-Up մենթորային ծրագիրը կներկայացնի այն ստարտափներին, որոնց հետ աշխատել է վերջին կես տարվա ընթացքում:

Ներկայացվելու են Blooming Armenia (Ֆրանսիա), Profi (Ռուսաստան) եւ Food.Net (Ռուսաստան) նախագծերը: Մուտքն ազատ է:

Repat Start-Up մենթորային ծրագրի նպատակն է աջակցել այն նորարարներին, որոնք ցանկանում են իրականացնել Հայաստանի զարգացմանն անմիջականորեն նպաստող նոր նախաձեռնություններ։ Ծրագրի թիրախում են անհատներ, որոնք բնակվում են արտերկրում կամ ոչ ավելի քան 3 տարի՝ Հայաստանում։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ունենալ անձնական մենթորի աջակցություն գործունեության ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ տրամադրում է մեկամյա բաժանորդագրություն քովորքինգ տարածքում։