12:23 | 31.10.18 | Նորություններ | 4378

Մարկ Ցուկերբերգ. Apple-ի մեսենջերը մեր գլխավոր մրցակիցն է

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook Messenger-ի գլխավոր մրցակիցը շուկայում Apple-ի iMessage-ն է:

CNBC-ի փոխանցմամբ, Ցուկերբերգը նշել է, որ Facebook-ին պատկանող WhatsApp-ն ու Messenger-ը առաջատար են եվրոպական շուկայում, որտեղ Android-ի եւ iOS-ի վաճառքները գրեթե հավասար են:


Միաժամանակ, նա ընդգծել է, որ Facebook-ը զիջում է դիրքերն այնպիսի կարեւոր շուկայում, ինչպիսին է ամերիկյանը, որտեղ վաճառքներով առաջին տեղում iPhone-ն է:

Facebook-ի ծառայություններից, որոնց թվում են Messenger-ը, WhatsApp-ը եւ Instagram-ը, ողջ աշխարհում 2.6 մլրդ մարդ է օգտվում: Օգտատերերը յուրաքանչյուր օր միմյանց շուրջ 100 մլրդ հաղորդագրություն են ուղակում: