Մարկ Ցուկերբերգն ու Քեւին Սիստրոմը
11:51 | 20.07.18 | Նորություններ | 5217
Fortune ամսագիրը հրապարակել է մինչեւ 40 տարեկան աշխարհի ամենաազդեցիկ 40 երիտասարդների վարկանիշը:
Առաջին հորիզոնականը կիսում են Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը (34տ.) եւ Instagram-ի համահիմնադիր Քեւին Սիստրոմը (34տ.):
Lyft-ի 34-ամյա համահիմնադիրներ Լոգան Գրինը եւ Ջոն Զիմմերը 3-րդ տեղում են, իսկ Snap-ի համահիմնադիր Էվան Շպիգելը (28տ.) 16-րդն է:
Էթերիում կրիպտոարժույթի հեղինակ 24-ամյա Վիտալիկ Բուտերինը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը, իսկ Telegram-ի համահիմնադիր 33-ամյա Պավել Դուրովը 25-րդ տեղում է: