15:45 | 19.07.18 | Նորություններ | 16271
Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։
Մրցույթին մասնակցելու համար մինչեւ հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր եւ դրական մեկնաբանություն, որը կպարունակի «ռոումինգ» բառը։
Մեկնաբանությունը պետք է ունենա կարգախոսի բնույթ։ 15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները կմասնակցեն խաղարկությանը, որի արդյունքում պատահական ընտրանքով հերթականությամբ կընտրվեն երեք հաղթողները:
Հաղթողներից առաջինը կստանա մրցանակ՝ ուղեւորություն դեպի Եգիպտոս երկու հոգու համար։ Մյուս երկուսը կստանան մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։ Մրցանակները հանձնելու է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով նաեւ հաղթողների համար շրջայց կկազմակերպի ընկերության նոր Open Space-ում։
«Ամառային հանգստյան այս թեժ օրերին ռոումինգ ծառայությունները շատ արդիական են, եւ մենք որոշեցինք այսպիսի հաճելի անակնկալ մատուցել մեր բաժանորդներին ու նրանց ստեղծագործելու առիթ տալ։ Սիրով հրավիրում ենք ֆեյսբուքի ակտիվ օգտատերերին հետեւել մեր էջին, մրցույթի մասին գրառման տակ մեկնաբանություն թողնել եւ ստանալ մրցանակներից մեկը շահելու հնարավորություն», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընտրված 15 մեկնաբանությունների միջեւ խաղարկությունը կիրականացվի Fanpage Karma պատահական ընտրանքի ծրագրի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն։