16:21 | 22.10.18 | Նորություններ | 9367

Ucom-ի ղեկավար անձնակազմն այցելել է սպասարկման կենտրոններ

Հոկտեմբերի 17-ից 19-ը Ucom ընկերության ղեկավար անձնակազմը՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ այցելել է Հայաստանի մի շարք բնակավայրերում տեղակայված Ucom-ի սպասարկման կենտրոններ, աշխատել եւ շփվել ընկերության հաճախորդների հետ:

Բաժանորդների հետ ուղիղ շփում չունեցող ղեկավար անձնակազմը՝ ընդհանուր առմամբ 55 աշխատակիցներ, հնարավորություն է ստացել ծանոթանալու հաճախորդների կողմից բարձրաձայնվող հարցերին ու խնդիրներին։

«Հաճախորդը զգում է, որ իր խնդիրներն անհանգստացնում են ոչ միայն առաջնային գծի աշխատակիցներին, այլեւ ղեկավար անձանց։ Իսկ ղեկավար անձինք ուզում են լսել այդ խնդիրների մասին, դրանք դարձնել իրենցը, որպեսզի լուծում տան։ Այս միջոցառումների շնորհիվ հաճախորդն իրեն կարեւորված է զգում, իսկ կապը ղեկավար անձի հետ ապահովում է ավելի ուժեղ, էմոցիոնալ կապ նաեւ կազմակերպության հետ»,- նշել է Ucom-ի հաճախորդների փորձառության բաժնի ղեկավար Շուշանիկ Ղալթախչյանը։

Բաժանորդների հետ քննարկվել են մի շարք ծառայություններ, այդ թվում Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանը, որի ներառումները վերջերս են կրկնապատկվել: Դրա շնորհիվ բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են ավելի շատ րոպեներ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու, ավելի շատ ՄԲ-եր շարժական ինտերնետից օգտվելու եւ ավելի շատ SMS-ներ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:

«Բազմիցս նշել ենք, որ բաժանորդամետ ընկերություն ենք եւ վստահորեն կարող ենք պնդել, որ ունենք ամենահզոր տեխնիկական հագեցվածությունն ու մատուցում ենք լավագույն ծառայությունները։ Սակայն սա բավարար չէ։ Որպես ամեն ինչը զրոյից սկսած եւ գործին լիակատար տիրապետող ղեկավար անձնակազմ՝ անհրաժեշտություն ենք զգում շփվելու թե՛ մեր հաճախորդների եւ թե՛ առաջնային գծի աշխատակիցների հետ։ Անմիջական շփման արդյունքում տեղեկանում ենք իրենց անհանգստացնող խնդիրներին եւ հետամուտ ենք լինում դրանց լուծմանը՝ սպասարկման որակը, հաճախորդի գոհունակությունը եւ վստահությունն ամրապնդելու համար»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։