12:59 | 20.09.18 | Նորություններ | 15468

Ucom-ի բաժանորդները ՌԴ-ում ռոումինգից կօգտվեն 5 դրամ/ՄԲ սակագնով

Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր մինչեւ 2019թ․ հունվարի 31-ը գործնական, տուրիստական կամ անձնական նպատակով մեկնելու են Ռուսաստան, կվճարեն ռոումինգի ՝ 5 դրամ/ՄԲ սակագին՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն։

Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել Ucom ռոումինգ ծառայությունը՝ հավաքելով *121# եւ Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես միանալ ՄեգաՖոնի ցանցին։

«Մեր ընկերությունն արտերկրի գործընկերների հետ բանակցելիս ջանք ու եռանդ չի խնայում Ucom շարժական կապի բաժանորդներին յուրաքանչյուր տարի առավել գրավիչ պայմաններ առաջարկելու համար: Լավ է, երբ ռոումինգում հնարավոր է ոչ միայն մտերիմների հետ անընդհատ կապի մեջ մնալ, այլեւ ամսվա վերջում ընկալելի հաշիվ ունենալ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։