Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:30-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղի հերթական միջոցառումը:
Միջոցառման հյուրերն այս անգամ Wakie ստարտափի հիմնադիրներ Թաթուլ եւ Հրաչիկ Աջամյաններն են:
Աջամյան եղբայրները հանդիպման ընթացքում կպատմեն Y Combinator աքսելերացիոն ծրագրին իրենց մասնակցության, ինչպես նաեւ հաջողակ բիզնես մոդել ստեղծելու նախապայմանների մասին: Նրանք նաեւ խորհուրդներ կտան, թե ինչպես գրավել Սիլիկոնյան հովտի լավագույն վենչուրային հիմնադրամների ուշադրությունը:
Wakie-ն աուդիո զրույցների իրականացման համար ստեղծված հավելված է, որը հնարավորություն է տալիս արագ գտնել ճիշտ մարդկանց, որոնք կարող են պատասխանել ձեզ հուզող հարցերին: