12:29 | 18.09.18 | Նորություններ | 7057

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։

«Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի չէ։ Դրանք իսկապես շատ պարզ են ու հարմար, եւ լիարժեք ծառայություններ են ապահովում։ Իսկ այժմ «Սմարթ» փաթեթները դարձան էլ ավելի հասանելի, եւ մի քանի տարբերակներից Ձեր համար առավել հարմարն ընտրելը լրացուցիչ ծախսեր այլեւս չի պահանջելու»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սմարթ» սակագնային փաթեթները՝ կախված ամսավճարի չափից, ներառում են անվճար րոպեներ Beeline ցանցի ներսում եւ ցանցից դուրս (այդ թվում` ԱՄՆ ու Կանադա), ինչպես նաեւ գերարագ ինտերնետ` մինչեւ 12000 ՄԲ ծավալով։ Այսօր շուկայում գործում է 7 տեսակի «Սմարթ» սակագնային փաթեթ, որոնց ամսավճարը սկսվում է 990-ից (մարզային) դրամից, իսկ առավելագույն փաթեթի ամսավճարը կազմում է 7500 դրամ։

Նախընտրելի «Սմարթ» փաթեթին անցնելու համար բաժանորդի հաշվին պետք է լինի տվյալ փաթեթի ամսավճարի չափով գումար եւ եւս 200 դրամ, որը կմնա բաժանորդի հաշվին։

«Սմարթ» փաթեթների ներսում դեպի ավելի բարձր ամսավճար ունեցող փաթեթին անցումը նույնպես անվճար է։

Հիշեցնենք, որ մինչեւ 2018թ.դեկտեմբերի 31-ը «Սմարթ 3500» եւ ավելի բարձր ամսավճարով «Սմարթ» փաթեթներում բաժանորդները կարող են ներառված 10 000 ներցանցային րոպեների շրջանակում նաեւ զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline-ի ցանց։