11:39 | 14.09.18 | Նորություններ | 10670

    Ucom-ը հաջորդ շաբաթ կմեկնարկի iPhone XS-ի եւ XS Max-ի գնման նախագրանցումը

    Ucom ընկերությունը, որը Apple-ի պաշտոնական գործընկերն է, սեպտեմբերի 21-ից մեկնարկի Հայաստանում iPhone XS եւ XS Max մոդելների գնման նախագրանցումը:

    Ընկերությունում նշել են, որ բուն վաճառքը կարող է մեկնարկել սեպտեմբերի 28-ից։ Իսկ iPhone XR մոդելը ԱՄՆ-ում վաճառքում կլինի միայն հոկտեմբերի 17-ից հետո, հետեւաբար աշխարհի մյուս երկրներում այն հասանելի կդառնա այդ ժամկետից հետո։

    5,8-դյույմանոց OLED էկրանով iPhone XS-ը, ինչպես նաեւ 6,5-դյույմանոց էկրանով iPhone XS Max-ն օժտված են նոր՝Apple A12 Bionic պրոցեսորով, որի հիմքում 7-նանոմետրանոց տեխնոլոգիական լուծումն է։ Երկակի տեսախցիկն ունի 12 մեգապիքսել կետայնություն։

    6,1-դյույմանոց IPS-էկրանով iPhone XR-ն աշխատում է A12 Bionic պրոցեսորով եւ թողարկվում է վեց գույնով՝ սեւ, սպիտակ, կարմիր, դեղին, կապույտ եւ մարջանագույն։

    Apple ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոնը, որտեղ ապագա բաժանորդներին կաջակցեն նախագրանցվելու ընթացքում: