14:06 | 13.09.18 | Նորություններ | 3305
2017թ. Հայաստանում ինտերնետ օգտագործող անհատների թիվը կազմել է 64.3%՝ 2016թ. 62%-ի փոխարեն:
Հեռահաղորդակցության միջազգային միության State of Broadband Report 2018 զեկույցի համաձայն, 2017թ. յուրաքանչյուր 100 բնակչի հաշվով ֆիքսված լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրությունների ցուցանիշը Հայաստանում կազմել է 10.8%: 2016թ. այդ ցուցանիշը կազմել էր 10.1%:
Ինչ վերաբերում է մոբայլ լայնաշերտ ինտերնետի ներթափանցման մակարդակին, ապա 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 66.8%՝ 2016թ. 53.9% փոխարեն:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին բրիտանական Cable կայքը հրապարակել էր վարկանիշ, որի համաձայն Հայաստանն ամենադանդաղ լայնաշերտ ինտերնետի արագություն ունեցող եվրոպական երկիրն է: Ցանցային արդյունավետության մոնիտորինգով զբաղվող բրիտանական OpenSignal-ն էլ ապրիլին հրապարակած հետազոտությունում նշել էր, որ Հայաստանում 4G-ի արագությունը գերազանցում է մի շարք առաջատար երկրների համապատասխան ցուցանիշը: