Ցանցային արդյունավետության մոնիտորինգով զբաղվող՝ բրիտանական OpenSignal-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում 4G-ի արագությունը գերազանցում է մի շարք առաջատար երկրների համապատասխան ցուցանիշը:
11:26 | 28.11.17 |
Մոբայլ օպերատորները մեկնաբանում են 4G եւ 5G ցանցերի հեռանկարները ՀՀ-ում
Հետազոտության արդյունքներով՝ Հայաստանում 4G արագությունը 24,08 Մբ/վ է: Արագության այս ցուցանիշով երկիրը 88 երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից:
Հայաստանում 4G-ն ապահովում է 59% ծածկույթ: Այս ցուցանիշով երկիրը 80-րդ հորիզոնականում է: