11:25 | 12.09.18 | Նորություններ | 10755
Հայաստանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ Հանքավանում մեկնարկել է Digithon 2018-ը։
Միջոցառման շրջանակում ընկերության տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր:
Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլին մասնակցում է 4 թիմ։ Digithon 2018-ի թեման տվյալների դրամայնացումն է, որը հեռահաղորդակցության ոլորտի արդիական հարցերից է։
24 ժամ տեւողությամբ մարաթոնի ընթացքում թիմերը պետք է մշակեն իրենց լուծումների նախատիպերը: Բոլոր թիմերին իրենց խորհուրդներով օգնում են հատուկ ընտրված մենթորները՝ ընկերության ՏՏ, մարքեթինգի եւ կոմերցիայի մասնագետները։ Արդյունքները գնահատում է ժյուրին, որի կազմում Beeline-ի ղեկավարներն են, իսկ նախագահը՝ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է։
«Beeline-ում մենք միշտ խրախուսում ենք նորարարությունը եւ ակտիվությունը։ Մեզ մոտ աշխատում են հիանալի մասնագետներ, եւ մենք պետք է նրանց համար ստեղծագործական մթնոլորտ ապահովենք։ Այս մրցույթի նպատակը մի կողմից տարբեր բաժինների աշխատակիցներին ընդհանուր խնդրի շուրջ միավորելն է, մյուս կողմից՝ նոր գաղափարներ մշակելն է, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք էլ ավելի պարզ ու հարմար ծառայություններ մատուցել», - նշել է Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ հայաստանյան փուլի հաղթող թիմը Ամստերդամում կմասնակցի Գլոբալ Digithon-ին, որտեղ էլ գտնվում է ՎԵՈՆ խմբի գլխամասային գրասենյակը։