11:10 | 12.09.18 | Նորություններ | 9074
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները:
Պատանիները ծանոթացել են ընկերության բիզնես-գործունեության պատմությանը, մեկնարկային քայլերին, պատասխանատու կառավարման մոդելի առանձնահատկություններին, ընկերության արժեհամակարգի առավելություններին, սպառողին առաջարկվող նորարարություններին եւ այլն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում պատանիները ծանոթացել են նաեւ նորարարությունների խթանման՝ ընկերության մարքեթինգային քայլերին եւ շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Այցն ընթացել է ինտերակտիվ քննարկման ձեւաչափով:
«Գոյություն ունեն կառավարման տարբեր մոդելներ: Յուրաքանչյուր ընկերություն ազատ է ընտրություն կատարելու հարցում, սակայն հաջողված կարելի է համարել այն մոդելը, որի հիմքում պատասխանատվությունն է, շուկայում ճկուն եւ առողջ մրցակցություն ապահովելու կարողությունը, սպառողի օրեցօր աճող պահանջները վերլուծելն ու առաջարկություններ ներկայացնելը: Պահանջներն այսքանով չեն սահմանափակվում: Այս ամենի հիմքում՝ հարգանքի վրա ձեւավորված արժեհամակարգն է»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Այցի նախաձեռնողներն էլ ընդգծել են, որ ստացած գիտելիքներն աշակերտների համար կարեւոր հիմք կդառնան հետագայում աշխատանքային ուղիների վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում: