09:55 | 22.08.18 | Նորություններ | 6771

    Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր բլոկչեյն ֆորումն ընդունում է հայտեր

    Հոկտեմբերի 25-26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր բլոկչեյն ֆորումը:

    CEE Block Sofia-ն կանցկացվի Սոֆիայի տեխնոպարկում եւ կհյուրընկալի 1000-ից ավելի ստարտափների, հետազոտողների եւ ներդրողների:

    Խոսնակների ամբողջական կազմը հասանելի է այստեղ:

    Միջոցառումը կազմված կլինի երեք մասից: Առաջինը գլխավոր ֆորումն է, որի շրջանակում կանցկացվեն պրեզենտացիաներ եւ պանելային քննարկումներ: Կքննարկվեն բլոկչեյն տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները լոգիստիկայի, էներգիայի, երաժշտության, սոցիալական մեդիայի եւ այլ ուղղություններում:

    Երկրորդ մասը ցուցահանդեսային տարածքն է, որտեղ բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառող ստարտափները կարող են ներկայացնել իրենց պրոդուկտները:

    Երրորդ բաժինն էլ նվիրված կլինի ստարտափ փիչինգին: Դրա շրջանակում ընտրված 10 ստարտափները կստանան հնարավորություն՝ ներկայանալու ներդրողներին:

    Հաղթողը կստանա €250 հազ.: Վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

    Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: