10:02 | 21.08.18 | Նորություններ | 5756

Երիտասարդական ստարտափ էքսպոն ընդունում է հայտեր

Սեպտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում կայանալիք ստարտափ էքսպոն ընդունում է մասնակցության հայտեր:

Startup Boomerang երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում կայանալիք միջոցառմանն իրենց նորաստեղծ ծրագրերը կարող են ներկայացնել 15-30 տարեկան երիտասարդները:

Մասնակցությունն անվճար է: Հայտը հասանելի է այստեղ:

Վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:

Startup Boomerang-ը սեպտեմբերի 1-9-ը Հայաստանում կայանալիք երիտասարդական փոխանակման ծրագիր է, որը կներգրավի երիտասարդների 6 տարբեր երկրներից՝ Հոլանդիա, Հայաստան, Չեխիա, Իսպանիա, Ուկրաինա եւ Մոնտենեգրո:

Ծրագրին մասնակցող 20-25 տարեկան երիտասարդները ծրագրի 8 օրերի ընթացքում կկարողանան զարգացնել սեփական գաղափարները՝ իրենց երկրներում առկա սոցիալական խնդիրների վերաբերյալ եւ դրանց համար լուծումներ կառաջարկեն: