15:22 | 20.08.18 | Նորություններ | 20157
Beeline-ը նոր ուսումնական տարվան ընդառաջ պատրաստել է հատուկ առաջարկ Samsung Galaxy J2 Prime մոդելի սմարթֆոնի վաճառքը կապի ծառայությունների հետ միասին։
Բաժանորդները կարող են ձեռք բերել սմարթֆոնն ապառիկ՝ միանալով «Սմարթ 1500»/«Սմարթ 1500 մարզային» կանխավճարային սակագնային փաթեթին ամսական վճարելով 2800 դրամ 24 ամսվա ընթացքում կամ գնել այն կանխիկ՝ 67200 դրամով։
Հատուկ առաջարկին միանալու պահից 6 ամսվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է 5 ԳԲ ինտերնետ յուրաքանչյուր ամիս։
«Նոր առաջարկի մեջ մենք ներառել ենք այն ծառայությունները, որոնք իսկապես օգտակար են նոր ուսումնական տարում․ դա հայտնի արտադրողի հզոր սմարթֆոն է՝ մեր ճանաչված սակագնային պլանի և լրացուցիչ ինտերնետի միացումով, ինչն էլ հնարավորություն կընձեռի ըստ արժանվույն գնահատել մեր 3G և 4G բջջային ինտերնետի որակը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ակցիան կգործի մինչև 2018թ. հոկտեմբերի 20-ը ներառյալ։