14:21 | 26.07.18 | Նորություններ | 17874

Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի Summer Business School 2018-ը

Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի Summer Business School 2018-ը՝ 14-ից 18 տարեկան երիտասարդների համար։

Դպրոցի նպատակն է երիտասարդների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձեւավորումը։ Երիտասարդները կայցելեն Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, կհանդիպեն այդ ընկերությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ, կծանոթանան նրանց փորձին։

Օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաեւ Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Վերջինս նաեւ օգոստոսի 27-ին հանդես կգա ելույթով ՝ փակման արարողության ժամանակ։

«Երիտասարդներին կրթելը մեր բոլորի պարտականությունն է, իսկ բիզնեսի ու ՏՏ-ի վերաբերյալ գիտելիքներ տրամադրելը շատ կարեւոր է նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու համար։ Մենք Beeline-ում մեծ ուշադրությամբ ենք մոտենում այս հարցերին եւ փորձում ենք հնարավորինս մեր ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելու գործում»,- նշել է Անդրեյ Պյատախինը։

Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից` ակտիվ երիտասարդության համար։ Summer Business School-ի մասնակիցների հավաքագրումը տեղի կունենա մինչեւ օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի է, ընդունելությունը՝ հարցազրույցով։

Դպրոցի սաների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ, մրցույթներ եւ ժամանցային միջոցառումներ։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։