17:09 | 25.07.18 | Նորություններ | 19459
Հայաստանում Beeline-ի ՏՏ գծով տնօրեն Ալեքսեյ Կիմն այսօր Սեւանի ափին հանդիպել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասնակիցներին եւ նրանց հետ կիսվել է իր փորձով ու գիտելիքներով, մասնավորապես բլոքչեյն տեխնոլոգիայի վերաբերյալ։
Ալեքսեյ Կիմի հետ հանդիպումն ընթացել է Dialog Session ձեւաչափով, եւ մասնակից ստարտափները հնարավորություն են ունեցել բանախոսին ուղղել իրենց հարցերը, կիսվել գաղափարներով, խորհուրդներ ու գնահատականներ ստանալ։
Նեղ մասնագիտական հարցերից բացի թիմերին հետաքրքրում էին ներդրումներ ներգրավելու, հանրային ելույթներ ունենալու հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Երեւանում գործող Beeline Ստարտափ Ինկուբատորի աշխատանքը։ Նշենք, որ միջոցառման ավարտին ստարտափներից մեկը ստանալու է Beeline Ստարտափ Ինկուբատորում ինկուբացիոն շրջան անցնելու հնարավորություն։
«Հիանալի է այստեղ գտնվելը եւ այսքան ակտիվ ու բանիմաց երիտասարդություն տեսնելը։ Ես շատ հետաքրքիր գաղափարներ լսեցի եւ վստահ եմ, որ դրանցից շատերն անպայման մեծ հաջողություն կունենան։ Հուսով եմ, իմ տված խորհուրդներն էլ կնպաստեն դրան։ Սամմիթի բոլոր մասնակիցներին մաղթում եմ գտնել իրենց ներդրողներին»,- նշել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։
«Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ին մասնակցում է շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ եւ ոլորտի ներկայացուցիչներ։
Beeline-ն արդեն երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։