11:30 | 26.07.18 | Նորություններ | 17615

Գործարկվել է InecoPay ժամանակակից եւ նորարարական համակարգը

Ինեկոբանկը հուլիսի 25-ից գործարկել է InecoPay նորարարական եւ ժամանակակից վճարային համակարգը, որի միջոցով վճարումներ կատարելը չի գերազանցում 20 վայրկյանը։

«Մի քանի պարզ քայլ եւ այլեւս կարիք չկա անհանգստանալու կանխիկ գումարի բացակայության, դրամապանակը կորցնելու, վճարման կետերում քարտով վճարում կատարելիս սխալ գումար մուտքագրելու կամ քարտը մեկ այլ անձի փոխանցելու անվտանգության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

InecoPay համակարգի միջոցով վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել InecoMobile հավելված, InecoPay բաժնում սքանավորել վճարման QR կոդը, մուտքագրել վճարման գումարը եւ կատարել վճարումը։

«Ավելին՝ այս համակարգի շնորհիվ հաճախորդները կարող են գումար փոխանցել իրենց ընկերներին՝ սքանավորելով նրանց անհատական QR կոդը, գտնել InecoPay վճարում ընդունողներին, եւ նույնիսկ թեյավճար թողնել հենց հավելվածի միջոցով»,- նշել են բանկում։

«Շուրջ 22 տարի մենք մշտապես ներդրել ենք ֆինանսաբանկային համակարգում արդիական, միեւնույն ժամանակ հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ նպատակ ունենալով ապահովել առավել հաճախորդակենտրոն ծառայություններ։ Այսօր, լինելով թվային բենքինգի ոլորտում առաջատար բանկը, մեր հաճախորդներին ենք ներկայացնում հարմար եւ անվտանգ QR վճարումներ կատարելու InecoPay համակարգը, որը հնարավոր է կիրառել հենց InecoMobile հավելվածի միջոցով։ Արդեն իսկ ձեռք ենք բերել համագործակցություն ավելի քան 70 ընկերությունների հետ, հիմնականում՝ արագ սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի վաճառքի, դեղատների ոլորտներում, որոնց ծածկույթը գերազանցում է 200-ից ավել վաճառքի եւ սպասարկման կետեր, եւ շարունակաբար ընդլայնելու ենք այս ցանցը, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք բանկի պաշտոնական հրապարակումներում։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն InecoPay վճարումների արագությունն եւ հարմարավետությունը»,- տեղեկացրել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է InecoPay-ի պաշտոնական կայքում:

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով: