Մեկնարկել է գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների (ԳՀՓՄ, R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օգտվելու հայտագրումը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների, որով վերանայվել է գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների (ԳՀՓՄ, R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակը, ԳՀՓՄ աշխատանքներում ներգրավված աշխատողների եկամտային հարկը սահմանվել է 10%։
ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-ն որոշմամբ էլ ընդունվել է «Գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձեւավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը եւ կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» կարգը, որի համաձայն՝ ԳՀՓՄ աշխատանքներն որպես այդպիսին որակելու համար դրանք միաժամանակ պետք է բավարարեն հետեւյալ չափանիշներին.
1. նորույթի չափանիշ;
2. ստեղծարարության չափանիշ (ոչ բացահայտ հայեցակարգերի եւ հիպոթեզների վրա հիմնված լինելը);
3. վերջնարդյունքների անորոշության չափանիշ;
4. համակարգվածության չափանիշ (բովանդակային ծրագրումը եւ ֆինանսական նախահաշվարկը);
5. փոխանցելիության կամ վերարտադրելիության չափանիշ ա. փոխադրել, բ. վերարտադրել:
Վերոնշյալ չափանիշներին բավարարելու դեպքում ներկայացված հայտերը կարգով հաստատված մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կորակվեն որպես ԳՀՓՄ աշխատանքներ։
Հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 30-ը այստեղ։