Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է Լոս Անջելեսում կայանալիք փիչինգ միջոցառման հայտերի ընդունման մասին։
Triple S Ventures-ի հետ համատեղ Լոս Անջելեսի նորաբաց մասնաճյուղի շնորհիվ STAN-ը դռներ է բացում միջազգային հնարավորություններով ավելի լայն աջակցության համար:
Հատուկ առաջնահերթություններն են՝
• Նախասաղմնային փուլի ստարտափներ՝ նվազագույն կենսունակ արտադրանքով (MVP) եւ սկզբնական չափելի արդյունքով:
• Խորը տեխնոլոգիական լուծումներ՝ բարձր ռիսկային/բարձր շահույթ ունեցող նախագծեր գլոբալ մարտահրավերների համար:
• Կանանց ձեռներեցություն` կին հիմնադիրներով ստարտափները կարող են լինել նույնիսկ գաղափարի փուլում:
Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 13-ն է: Հայտը կարող եք լրացնել այստեղ։ Փիչինգ միջոցառումը տեղի կունենա մայիսի 15-ին։