Արման Աթոյանը
12:17 | 11.06.15 | Հոդվածներ | exclusive 10886
Հայկական Arloopa ընկերությունը հունիսի 8-10-ը Հարավային Կալիֆոռնիայում մասնակցել է Augmented World Expo-ին՝ վիրտուալ եւ լրացված իրականություն ներկայացնող ստարտափների մրցույթին:
Էքսպոյին մասնակցել է 3000-ից ավելի մասնագետ եւ շուրջ 200 ստարտափ ամբողջ աշխարհից:
Ինչպես Itel.am-ին պատմել է Arloopa ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը, ընկերությունը ներկայացվել է միանգամից երկու անվանակարգում՝ «Լավագույն լրացված իրականության արշավ»՝ Coca-Cola Magic հավելվածով եւ «Լավագույն խաղ եւ խաղալիք» անվանակարգում՝ Hockey Bird հավելվածով:
Թեեւ Arloopa-ն չի հաղթել, սակայն էքսպոյին մասնակցած 200 ստարտափներից ընտրվել եւ ընդգրկվել է ListHunt հեղինակավոր կայքի կազմած թոփ 9-ում:
Էքսպոյի հաղթողների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ:
Արման Աթոյանը Arloopa մոբայլ հավելվածը ներկայացնում է որպես «խոշորացույց», որի օգնությամբ աշխարհը կարելի է տեսնել լիովին այլ տեսանկյունից՝ լրացված իրականությամբ (Augmented Reality):
Հավելվածի օգնությամբ իրական պատկերները լրացվում են նոր տարրերով՝ 3D բովանդակություն, տեսահոլովակ, անիմացիոն կերպարներ եւ այլն: Պիտակից դուրս եկող 3D վիրտուալ պատկերը, ըստ ցանկության, կարող է լինել եւ՛ ստատիկ եւ՛ դինամիկ:
Arloopa-ն հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում: