10:13 | 10.07.18 | Նորություններ | 11635

    FAST հիմնադրամի «Հրեշտակների ցանց»-ն ընդունում է հայտեր

    Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ցանցը (Science and Technology Angels Network - STAN) հայտարարել է հայտերի ընդունման երկրորդ շրջափուլի մասին:

    Հիմնադրամը հետաքրքրված է սաղմնային փուլում գտնվող գիտական եւ տեխնոլոգիական ստարտափներով: Հայտերի ընդունման գործընթացը կընթանա GUST հարթակի միջոցով: Հայտ ներկայացնելու համար նախ հարկավոր է գրանցվել այստեղ:

    Ընտրված ստարտափները կներկայանան STAN-ի անդամների առաջ՝ փիչինգ միջոցառման (pitch session) շրջանակում:

    Առաջին փիչինգ միջոցառումը կկայանա հուլիսի 29-ին, իսկ երկրորդը՝ տարեվերջին:

    Հիմնադրամում տեղեկացրել են, որ մինչեւ մայիսի 31-ը ստացված բոլոր հայտերը կդիտարկվեն առաջին փիչինգ միջոցառման շրջանակում: