11:30 | 29.06.18 | Նորություններ | 13895

Beeline-ում Հաճախորդի օր է

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր:

Օրվա շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաեւ տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու եւ աշխատելու են հաճախորդների հետ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։

Ընդհանուր առմամբ այսօր ընկերության մենեջերները կայցելեն 56 գրասենյակ, որից 29-ը մարզերում։

Միջոցառումն իրականացվում է Հաճախորդի փորձի բարելավման ծրագրի շրջանակում։ Նպատակը հետադարձ կապի հիման վրա Beeline-ի ծառայությունները կատարելագործելն ու ավելի պարզ ու հարմար դարձնելն է։ Մասնավորապես, ընկերության ղեկավարությունը հաճախորդներին ներկայացրել է «Ռոումինգ փաթեթ» սեզոնային առաջարկը եւ «Սմարթ» փաթեթների առավելությունները, որոնց համար Yandex հավելվածների ինտերնետ տրաֆիկն անվճար է։

«Այսօր Beeline-ի աշխատակիցներն, ինչպես նաեւ ընկերության ղեկավարությունը մեկ քայլով մոտեցան հաճախորդին։ Մենք անձամբ աշխատում ենք յուրաքանչյուր հաճախորդի հետ, լսում ենք նրանց առաջարկներն ու հարցերը։ «Հաճախորդի օրը» Beeline-ում արդյունավետ գործիք է արդիական ծառայությունները ներկայացնելու եւ բաժանորդներին հուզող հարցերի շուրջ հետադարձ կապ ստանալու համար։ Նշեմ նաեւ, որ մեր բաժանորդների համար ընկերությունում գործում է «Հաճախորդի ձայն» նախագիծը, որի շրջանակում ընկերության ավելի քան 100 մենեջեր, այդ թվում եւ Գլխավոր տնօրենն ու բոլոր ուղղությունների տնօրենները զանգահարում են հաճախորդներին՝ նրանց խնդիրները հնարավորինս արագ ու արդյունավետ լուծելու համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։

Հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։

Անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել եւ մշակվել է ավելի քան 150 000 դիմում։