16:22 | 20.06.18 | Նորություններ | 15939

Beeline-ը, Յունիբանկը եւ «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների վաճառքի նախագիծ են գործարկել

Beeline-ը, «Մոբայլ սենթր»-ը եւ Յունիբանկը հայտարարել են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։

Դրա շրջանակում հաճախորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել 30 000 դրամից բարձր արժեք ունեցող ցանկացած սմարթֆոն «Մոբայլ սենթր»-ի խանութ-սրահներում։

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է միայն սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների եւ հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչեւ 7500 դրամի սահմաններում։

«Սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի նախաձեռնությունը սիրվեց մեր հաճախորդների կողմից, եւ մենք նոր գործընկերներ ենք ներգրավում։ Այսօր մենք ուրախ ենք, որ Յունիբանկի եւ «Մոբայլ սենթր»-ի հետ համագործակցության շնորհիվ ունենք նախագիծը ընդլայնելու հնարավորություն։ Այժմ այս ծրագիրը, որի շրջանակում հաճախորդը տարաժամկետ պայմանով ձեռք է բերում հեռախոս եւ վճարում է միայն հեռախոսի ու կապի համար, հասանելի կլինի ավելի մեծ թվով հաճախորդների համար։ Չկան ոչ մի «թաքնված» վճարումներ, եւ դա առավելապես համահունչ է այն մոտեցմանը, որ Beeline-ի ծառայությունները պարզ են եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

««Մոբայլ սենթր» խանութներում մեր հաճախորդները կարող են հեռախոսներ ձեռք բերել տարաժամկետ, որի պայմանների համաձայն հեռախոսի գինը չի փոխվում, իսկ հաճախորդը չի վճարում բանկային տոկոսների համար»,- ասել է «Մոբայլ սենթր» ընկերության հիմնադիր Արթուր Պետրոսյանը։

Առաջարկը գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում եւ «Մոբայլ սենթր» խանութ-սրահներում։