12:15 | 20.06.18 | Նորություններ | 3315

Climate Tech հաքաթոնն ընդունում է մասնակցության հայտեր

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ImpactAim աքսելերատորի եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Climate Tech հաքաթոնը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող հաքաթոնն ուղղված է կլիմայի փոփոխության հետեւանքով անտառային եւ գյուղատնտեսական ոլորտներում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծմանը:

Հարկավոր է գրանցվել այստեղ մինչեւ հունիսի 27-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

24-ժամյա միջոցառումը կստեղծի անտառային եւ գյուղատնտեսության մարտահրավերների լուծումներ գտնելու բարենպաստ միջավայր՝ օգտագործելով Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներկայացված մի շարք հավաքագրված տվյալները, API-ները եւ սարքավորումները: