17:00 | 15.06.18 | Նորություններ | 10121

Մեկնարկում է ԲարՔեմփ Երեւանը

Վաղը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կմեկնարկի «ԲարՔեմփ Երեւան 2018» (չ)կոնֆերանսը:

Արդեն 10-րդ տարին կազմակերպվող երկօրյա (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Այս տարի ելույթներով հանդես կգան միջազգային հյուրեր՝ Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խաննիկովը՝ թռչող ավտոմեքենաների եւ սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency-ի մասին, կներկայանա նաեւ Yandex-ի թիմը, Cloudflare-ի ամերիկյան գրասենյակից էլ՝ Արեգ Հարությունյանը։

«ԲարՔեմփ Երեւան 2018»-ին սպասվում են նաեւ վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաեւ աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ:

Միջոցառման ժամանակացույցին եւ հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հեշթեգն է #barcampevn18: