11:49 | 15.06.18 | Նորություններ | 12900
Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։
Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ եւ բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ եւ վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։
«Զարմանալի չէ, որ այս ծրագիրը գործում է արդեն իսկ 10 տարի՝ այն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ ծրագրի բազմաթիվ մասնակիցներ ներկայումս զբաղեցնում են մեր ընկերությունում առանցքային պաշտոններ։ Մենք միշտ պատրաստ ենք մեզ մոտ ընդունել վառ եւ ստեղծագործ երիտասարդների, ովքեր նոր շունչ կհաղորդեն մեր ընկերությանը՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը եւ ինքնակենսագրության (CV/Resume) հետ միասին մինչեւ հունիսի 22-ը ուղարկել հետեւյալ էլ. փոստի հասցեով` student@beeline.am: