16:18 | 14.06.18 | Նորություններ | 12351
Սեպտեմբերի 7-ին Երեւանում Skill.am-ի նախաձեռնությամբ իրականացվող #WTSA («Համաշխարհային թոփ բանախոսները Հայաստանում») նախագծի շրջանակում հանդես կգա ականավոր շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմը:
Միջոցառման գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Կյել Նորդստրյոմը հանդես կգա «Business in FAANG style. ապագա առաջնորդների եւ կազմակերպությունների ռազմավարություն» դասախոսությամբ:
Դասախոսությունն անցկացվելու է անգլերենով՝ ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Կյել Նորդստրյոմը բիզնես ոլորտի՝ ներկայում ամենապահանջարկված մտածողներից մեկն է։ 1999թ. լույս տեսած Funky business համաշխարհային բեսթսելերն անդրադառնում է 21-րդ դարի նոր բիզնես միտումներին: Նորդստրյոմի հետազոտություններն ու խորհրդատվական գործունեությունը կենտրոնացած են միջազգային կորպորացիաների ռազմավարական կառավարման եւ գլոբալացման գործընթացների վրա: