17:08 | 11.06.18 | Նորություններ | 11537

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան կենտրոնում գիտաժողով է անցկացվել

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվել է «3-րդ հարկ» գիտաժողովը:

«Մենք ուրախ ենք աջակցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս նախաձեռնությանը, քանի որ գիտակցում ենք Հայաստանում գիտության զարգացման եւ նոր մոտեցումների կիրառման կարեւորությունը։ Վստահ եմ, որ նման ուսումնասիրություններն ու քննարկումները թույլ կտան ճիշտ գնահատել անցյալի ձեռքբերումները եւ դրական ազդեցություն կունենան ապագայում Հայաստանի արվեստի ու արվեստագիտության ոլորտների զարգացման վրա», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

««3-րդ հարկ»-ի հայտը եւ այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողովը
կենտրոնի կրթական գործունեության շրջանակներում առաջին նման նախաձեռնությունն էր: Կարծում ենք՝ այն կնպաստի նոր հետազոտական հարթակի ստեղծմանը եւ Հայաստանի ժամանակակից արվեստի ուսումնասիրությունների հետագա ընդլայնմանը: Շնորհակալ ենք Beeline Armenia-ին այս կարեւոր նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«3-րդ հարկ» շարժումը ձեւավորվել է 1987թ.՝ քաղաքական բեկումնային ժամանակաշրջանում եւ որոշիչ դերակատարում ունեցել Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացման եւ նոր պրակտիկաների հաստատման գործում։