16:39 | 11.06.18 | Նորություններ | 4640
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ քննարկվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն ու նոր նախաձեռնությունները:
Արմեն Սարգսյանն ասել է, որ ոգեւորված է կենտրոնի գործունեությամբ, եւ «Թումո»-ն այն փայլուն օրինակն է, որն անմիջականորեն ցույց է տալիս, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է գնա:
«Այն նաեւ լավ օրինակ է, թե ինչպես Սփյուռքում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները, իրենց գաղափարները, պրոֆեսիոնալիզմը հայրենիքի հետ կիսելով, կարող են ստեղծել հետաքրքիր մի լուծում, որը յուրօրինակ է ամբողջ աշխարհում»,- ասված է հաղորդագրությունում: