16:22 | 08.06.18 | Նորություններ | 12732

Beeline-ն իջեցրել է iPhone-ների գները

Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում իջեցվել են iPhone-երի ամբողջ տեսականու գները:

Ներկայում iPhone վերջին մոդելները՝ iPhone 6-ից մինչեւ iPhone X, կարելի է գնել 297 900-ից մինչեւ 644 900 դրամով: Որոշ մոդելների գները նվազել են 41 000 դրամով:

«Apple-ի հեռախոսները միշտ շատ պահանջված են մեր հաճախորդների կողմից, եւ մենք մշտապես փորձում ենք նրանց առաջարկել պարզ եւ հարմար պայմաններ եւ, իհարկե, ցածր գներ: Նշեմ, որ Beeline-ի հեռախոսները գնելիս բաժանորդները կարող են օգտվել շահավետ տարաժամկետ վճարման պայմաններից, եւ տոկոսների ու լրացուցիչ վճարումներ փոխարեն վճարել միայն կապի համար», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։