11:01 | 13.04.18 | Նորություններ | 8103
«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է ClimateLaunchpad Armenia 2018 «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի հայտադիմումների ընդունումը:
Մրցույթին կարող են մասնակցել կլիմայի փոփոխություններին եւ մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը:
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 3-ն է: Դիմում հայտը հասանելի է այստեղ:
ClimateLaunchpad-ը աշխարհում մաքուր եւ կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է:
Կարող են դիմել այն ստարտափները, որոնք դեռ չեն սկսել սեփական բիզնեսը կամ ունեն առավելագույնը մեկ տարվա գործունեության պատմություն, չունեն հիմնական եկամուտի աղբյուր, չեն ստացել 200 000 եվրոյից ավելի ֆինանսական ներդրում, դեռ չեն իրականացրել ապրանքի, արտադրական լուծման կամ նախատիպի վաճառք:
Մրցույթն իրականացվում է Climate-KIC-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության նորարարության եւ տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի աջակցությամբ (EIT - European Institute of Innovation and Technology):