17:06 | 09.09.16 | Նորություններ | exclusive 40410

Հայտնի են ClimateLaunchpad Հայաստան մրցույթի հաղթողները

Հայտնի են դարձել ClimateLaunchpad Հայաստան 2016 ստարտափ բիզնես մրցույթի 3 հաղթողները:

Itel.am-ը մրցույթի կազմակերպիչներից տեղեկացել է, որ հաղթող են ճանաչվել Energy Globe (արեւային էներգիայի արտադրության նոր լուծում), Կանաչ տեխնոլոգիա (ներքին այրման ռոտորային մխոցով աշխատող շարժիչ) եւ Simple Liquid Batteries (էկոլոգիապես մաքուր, անվտանգ ու պարզ այլընտրանքային էներգիայի աղբյուր) թիմերը:

ClimateLaunchpad Հայաստան 2016 մրցույթն իրականացվում է Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հայկական բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում։

Թիմերն այս պահին ներկայացնում են մաքուր տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության ոլորտում իրենց բիզնես գաղափարների/տեխնոլոգիաների մոդելները:

Երեք թիմերը հնարավորություն կունենան իրենց գաղափարներով մրցելու Climate-KIC ակսելերատորի կողմից կազմակերպված եվրոպական եզրափակիչ մրցույթին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Էստոնիայի Տալլին քաղաքում:

Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն մրցանակներով՝ €10 000-ի, €5000-ի եւ €2500-ի չափով: