14:25 | 14.03.18 | Նորություններ | 3622

    Apple-ը հունիսի 4-ին նորույթներ կներկայացնի

    Apple-ը հայտարարել է, որ իր ամենամյա WWDC (Worldwide Developers Conference) կոնֆերանսը կկայանա հունիսի 4-8-ը:

    Սան Խոսեում (Կալիֆոռնիա) կազմակերպվելիք միջոցառման բացմանը՝ հունիսի 4-ին, ըստ կանխատեսումների, կներկայացվեն ընկերության նորույթները, այդ թվում՝ macOS, iOS, watchOS եւ tvOS օպերացիոն համակարգերի նոր տարբերակները:

    2017թ. WWDC-ի շրջանակում ներկայացված նորույթներին կարող եք ծանոթանալ այստեղ: