12:01 | 14.03.18 | Նորություններ | 21667

Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ Ամասիայի դպրոցին 10 համակարգիչ է տրամադրվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվության շնորհիվ Շիրակի մարզի Ամասիա գյուղի դպրոցի ինֆորմատիկայի դասարանը համալրվել է տասը նոր համակարգչով:

Ուսուցչի գնահատմամբ՝ համակարգիչների շնորհիվ դասապրոցեսն առավել արդյունավետ է դարձել եւ շատերի համար կարող է մասնագիտական կրթության հիմք դառնալ:

«Ուսումնական գործընթացի աշխուժացմանն ուղղված գործնական քայլերն արդեն ցանկալի արդյունք են տվել. մեծացել է առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, բարձրացել է կրթության որակը: Այս նվերը մեծ անակնկալ էր մեզ համար: Հարգանքի է արժանի այն անձնավորությունը, ով կարեւորում է կրթությունը»,- ասել է դպրոցի տնօրեն Կարինե Հարթենյանը: