Մարտի 7-ին՝ ժամը 18:00-ին, ISTC կենտրոնում Startup Europe Week-ի շրջանակում կանցկացվի Armenian Startup Backstage միջոցառումը:
Renderforest (Նարեկ Սաֆարյան), Inapptics (Աշոտ Տոնոյան) եւ 2HZ (Դավիթ Բաղդասարյան) ստարտափների հիմնադիրները կներկայացնեն այն դասերը եւ մարտահրավերները, որոնց բախվել են տեղական էկոհամակարգում:
Մասնակցությունն անվճար է, հարկավոր է գրանցվել այստեղ:
Startup Europe Week շարժմանը Հայաստանը միանում է արդեն երրորդ տարին:
Շարժման նպատակն է տեղական շուկայում մի շարք միջոցառումների միջոցով օգնել ձեռներեցներին աճել եւ տարածվել ամբողջ աշխարհում: Շաբաթվա ընթացքում ստարտափները ստանում են տեղեկատվություն, ներկայացնում, թե ինչ աջակցություն կարող են ստանալ ստարտափներն իրենց քաղաքի եւ տարածաշրջանի մակարդակով:
Միջոցառման կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ISTC կենտրոնը` Catalyst հիմնադրամի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Global.AM ՀԿ-ի հետ համագործակցությամբ եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը