17:11 | 23.02.18 | Նորություններ | 17063
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Արվեստանոց» լուսանկարչական ցուցադրություն-նախագծի հանրային բացումը:
Նախագիծն անցկացվում է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի մասնակցությամբ եւ ներկայացնում է ինը ֆոտոպատում տասը հայ ժամանակակից նկարիչների եւ նրանց արվեստանոցների մասին։
«Արվեստանոց» նախագիծը մեկնարկել է 2017թ. օգոստոսին վավերագրական լուսանկարչության դասընթացով:
«Beeline-ի համար շատ կարեւոր է, որ երիտասարդները յուրացնեն եւ օգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաները։ Այսօրվա դրությամբ լուսանկարչությունը հենց այն ուղղություններից է, որ կապում է արվեստը թվային տեխնոլոգիաների հետ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագիրն իսկապես կօգնի մասնակիցներին գտնել իրենց ապագան լուսանկարչության ոլորտում ու նրանց կյանքը կդարձնի ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Արվեստանոց» ցուցադրությունը ներկայացված է Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում մինչեւ հունիսի 3-ը: